Փետրվարի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել մարզահամերգային համալիրի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին։
ՀՀ կառավարության փետրվարի 17-ի նիստում գումար է հատկացվել մարզահամերգային համալիրին շենքային պայմանները բարելավելու համար։
Այս տարի մարզահամերգային համալիրում իրականացվելու են մի շարք կարևոր և մասշտաբային միջոցառումներ, այդ թվում՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։