Փետրվարի 25-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը այցելել են «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ։
Այցի շրջանակներում կոմիտեի նախագահը և նախարարի տեղակալը Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի ու համալիրի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել են տարածքում, եղել համալիրի տարբեր մասնաշենքերում՝ ծանոթանալով շենքային պայմաններին և առկա խնդիրներին։
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում ընդգրկված «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից դեռևս 2018 թվականին հանձնվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին։