ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։
Հաշվետվությունն ընդգրկում է 2020 թ. օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները և դրա արդյունքները` ըստ առանձին ընկերություններում կատարված ներդրումների։
Նախագծի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չէին ներկայացվել, և քննարկման արդյունքում հանձնաժողովը օրինագծին տվել է դրական եզրակացություն: Օրենքի նախագիծը կընդգրկվի Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում։
Լուսանկարները՝ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության