Ազգային ժողովի մարտի 22-ի նիստում քննարկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։ Օրենքի նախագիծը ԱԺ-ի հաստատմանն է ներկայացրել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության