Ապրիլի 5-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ժողովը։ Օրակարգում ընդգրված էին ընկերության 2022 թ. ծախսերի փոփոխված նախահաշվի և հաստիքացուցակի հաստատման, ինչպես նաև ընթացիկ հարցեր, որոնք ներկայացրել է ընկերության տնօրեն Հակոբ Ասատրյանը։
«Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն մասնագիտական ստորաբաժանումների միջոցով ստորգետնյա տարածքներում փրկարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություն է, որի 100 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2010 թ. ՀՀ կառավարության որոշմամբ գրանցվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի արժեթղթերի գրանցման հաշվեհամարին։
«Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում։