Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Առնակ Ավետիսյանը հանդիպել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ

06/05/2022 Նորություններ

Մայիսի 5–ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ:

Ոլորտային խնդիրների լուծումներին օժանդակելու նպատակով պետական մարմինների և «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի միջև ձևավորված աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, Կադաստրի ու Քաղաքաշինության կոմիտեների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային խնդիրներին, կառուցապատման, գույքի օտարման գործընթացներին վերաբերող բազմաթիվ հարցեր: Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ նմանատիպ հանդիպումները լինեն շարունակական: