Մայիսի 6-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյանի հետ։
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Առնակ Ավետիսյանը և Սուրեն Գալստյանը ձեռք են բերել պայմանավորվածություն նմանատիպ հանդիպումները շարունակական դարձնելու և հետագա համագործակցությունը խորացնելու վերաբերյալ։