Մայիսի 10-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ։
Ներկայացվել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ընթացիկ մի շարք հարցերի, տրվել են հանձնարարականներ և նշվել դրանց կատարման հստակ ժամկետներ։