Մայիսի 23-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական նիստ։
Նիստի սկզբում ներկայացվել են տրված հանձնարարականների կատարման արդյունքները։ Քննարկվել են պետական գույքի օտարման և մասնավորեցման գործընթացներին, ինչպես նաև կոմիտեի նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցեր։
Նիստի ընթացքում քննարկվել են ընթացիկ այլ հարցեր։ Նոր հանձնարարականների կատարման համար սահմանվել են ժամկետներ։