Մայիսի 27-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի տարեկան ժողովը, որը վարել է կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:
«Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է 2021 թ. գործունեության արդյունքները:
Քննարկվել է ընկերության գործունեության արդյունավետության հարցը, արձանագրվել, որ պետք է բարձրացնել այն՝ ապահովելով 2022 թ. արդյունքներով շահութաբերության մակարդակի աճ:
Անդրադարձ է կատարվել ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներին:
«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: