Մայիսի 31-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում ստեղծված մրցութային հանձնաժողովն ամփոփել է ՀՀ Կոտայքի մարզի ք. Աբովյանի Արզնու խճուղի թիվ 44 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։
Հայտարարված մրցույթին ներկայացվել է մասնակցության մեկ հայտ՝ «Ավանգարդ Ինվեսթ» ՓԲԸ-ի կողմից, որը մրցութային հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է հաղթող։
Ընկերությունը պարտավորվել է մեկամսյա ժամկետում վճարել մրցույթի վաճառքի գինը՝ 801 500 000 ՀՀ դրամ։ Ըստ ներկայացված ներդրումային ծրագրի՝ ընկերությունը պարտավորվել է տվյալ տարածքում ստեղծել բարձր տեխնոլոգիական արտադրանքի մշակման և արտադրության, ինչպես նաև ներմուծվող բեռնատար մեքենաների կայանման համար տարածքներ, ինչի ներդրումային արժեքը կկազմի 2 300 000 000 ՀՀ դրամ։
Տեղեկացնում ենք նաև, որ սույն թվականի մայիսի 25-ին մրցութային հանձնաժողովն ամփոփել է ք. Երևանի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի 2/3 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։ Մրցույթի հաղթող է ճանաչվել «Վանառտ» ՍՊԸ-ն։