2018 թվականի առաջին եռամսյակում Վարչությունում մշակվել և շրջանառության է դրվել պետական գույքի տնօրինման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման 31 նախագիծ, որից 13-ն ընդունվել է, 7-ը շրջանառության մեջ է, 11-ը ներկայացվել է գործադիրի քննարկմանը:
Պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի՝ աճուրդով վարձակալության տրամադրման նպատակով Վարչություն է ներկայացվել 46 հայտ, աճուրդներից 25-ը կայացել են, 1-ն ընթացքում է, 20 հայտ մերժվել է:
Պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի՝ վարձակալության տրամադրման նպատակով հաշվետու ժամանակահատվածում կայացած աճուրդների արդյունքում տարեկան ՊՈԱԿ-ների բյուջե կմուտքագրվի 24 832.8 հազ.դրամ:
Առաջին եռամսյակում իրականացվել է 51 միավոր անշարժ գույքի՝ պետության սեփականության իրավունքի պետական գրանցում, այդ թվում ուղղում է կատարվել 12-ի վկայականներում:
Գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի կողմից Վարչության հաշվեկշիռ է ընդունվել 60 միավոր անշարժ գույք:
Վարչության հաշվեկշիռ ընդունված հանրակրթական դպրոցների ընդհանուր թիվը կազմել է 37 միավոր:
2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Վարչության հաշվեկշիռ է ընդունվել լուծարումից մնացած 5 միավոր անշարժ գույք, այլ ՊՈԱԿ-ների՝ 17 միավոր անշարժ գույք և 1 հողամաս, ինչպես նաև՝ 31 միավոր տրանսպորտային միջոց: