Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի տարեկան ժողովը

02/06/2022 Նորություններ

Հունիսի 2-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի տարեկան ժողովը։

Ժողովի հաստատմանն է ներկայացվել ընկերության 2021 թ. տարեկան հաշվետվությունը։ Քննարկվել է ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների հարցը։

ՀՀ կառավարության 2010 թ. որոշման համաձայն՝ «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 100% բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից 2010 թ. փոխանցվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին: Ընկերությունն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: