ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը հունիսի 14-ին առաջին ընթերցմամբ ՀՀ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։
Մինչ այդ հարցը քննարկվել էր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 10-ի նիստում։
Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության