Հունիսի 17-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի տարեկան ժողովը։
Ընկերության տնօրեն Հակոբ Ասատրյանը ներկայացրել է 2021 թ. գործունեության արդյունքները։ Հաստատվել են ՓԲԸ-ի տարեկան հաշվետվությունը և հաշվապահական հաշվեկշիռը։ Արձանագրվել է, որ պետք է բարձրացնել ընկերության շահութաբերությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներին:
«Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն մասնագիտական ստորաբաժանումների միջոցով ստորգետնյա տարածքներում փրկարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություն է, որի 100 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2010 թ. ՀՀ կառավարության որոշմամբ գրանցվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի արժեթղթերի գրանցման հաշվեհամարին։
«Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում։