Հունիսի 20-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ։
Խորհրդակցության սկզբում ներկայացվել են նախորդ գործակարգավարական նիստի ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները։ Այնուհետև քննարկվել են կոմիտեի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների կատարման ընթացքի մանրամասները։ Կոմիտեի նախագահին հանգամանալից զեկուցվել է պետական գերատեսչություններին պետական սեփականություն հանդիսացող տարածքներով ապահովելու աշխատանքների մասին։
Պետական գույքի կառավարման կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախորդ շաբաթ կատարած աշխատանքների հաշվետվություն-զեկույցները, որոնք վերաբերել են ինչպես ոլորտային խնդիրներին, այնպես էլ քաղաքացիների հետ շարունակական կապի պահպանմանն ու վերջիններիս խնդիրներին արագ արձագանքելուն։ Կարևորվել է գրությունների ժամկետների խախտումները բացառելուն միտված աշխատանքների հարցը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման վերջնաժամկետներ: