Հունիսի 27-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել գործակարգավարական նիստ, որը վարել է կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
Նիստի քննարկման առանցքում եղել են նախորդ գործակարգավարական նիստի ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքների ամփոփմանը, կոմիտեի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների կատարման ընթացքի մանրամասներին, պետական գերատեսչություններին պետական սեփականություն հանդիսացող տարածքներով ապահովելուն վերաբերող, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր։ Տրվել են նոր հանձնարարականներ, և սահմանվել դրանց կատարման վերջնաժամկետներ:
Պետական գույքի կառավարման կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախորդ շաբաթ կատարած աշխատանքների հաշվետվություն-զեկույցները։