2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝
Պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 1 132 203.1 հազ.դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 797 098.7 հազ.դրամ, համապատասխան համայնքային բյուջեներ՝ 335 104.4 հազ.դրամ:
Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 34 277.1 հազ.դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 28 905.1 հազ.դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 5 372.0 հազ.դրամ:
Պետական գույքի վարձակալությունից 31.03.2018թ. դրությամբ փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 55 954.8 հազ.դրամ:
ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 46 116.7 հազ.դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 12 893.7 հազ.դրամ (այդ թվում` այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ՝ 3 138.1 հազ.դրամ), իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 33 223.0 հազ.դրամ:
Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 546 591.7 հազ.դրամ:
Այսպիսով, նշված հոդվածներով ստացված դրամական միջոցները կազմել են 1815143.4 հազ.դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 1 441 444 հազ.դրամ (այդ թվում՝ Վարչության արտաբյուջե է փոխանցվել 4 894.8 հազ.դրամ, իսկ այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ՝ 3 138.1 հազ.դրամ), համայնքային բյուջեներ են փոխանցվել 340 476.4 հազ.դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 33 223.0 հազ.դրամ: