Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Տեղի է ունեցել «Երևանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ-ի տարեկան ժողովը

27/06/2022 Նորություններ

Հունիսի 27-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում Առնակ Ավետիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Երևանի ջրամատակարարման ուղեմաս» բաց բաժնետիրական ընկերության տարեկան ժողովը։

Քննարկվել և հաստատվել են ընկերության 2021 թ. տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը, տարեկան շահութաբաժնի չափը և շահույթի բաշխումը։

«Երևանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ-ն իրականացնում է ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներ, հիմնական պատվիրատուն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն է։ Ընկերության  100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 23.09.2009 թ. որոշմամբ վերապահվել է պետական գույքի կառավարման կոմիտեին։

Հունիսի 27-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել նաև «Ձիասպորտի կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տարեկան ժողովը։