Հունիսի 30-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել նախ «Ավտոմատիկա», այնուհետև՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տարեկան ժողովը՝ կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ։
«Ավտոմատիկա» ՓԲԸ-ի տարեկան ժողովի ընթացքում քննարկվել և հաստատվել են ընկերության 2021 թ. տարեկան հաշվետվությունը և հաշվեկշիռը, տրվել են հանձնարարականներ, սահմանվել դրանց կատարման ժամկետները։
«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տարեկան ժողովի ընթացքում հանգամանալից քննարկվել և հաստատվել են ընկերության 2021 թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվեկշիռը, շահույթի և վնասի բաշխման, տարեկան շահութաբաժնի չափի հաստատման հարցերը։ Ընկերությունը 2020 թվականից սպասարկել է COVID-19-ով հիվանդներին։ Ընկերության տարեկան ժողովի ընթացքում որոշում է կայացվել ըկերության 2021 թ. շահութաբաժնի 50 %-ը՝ շուրջ 24 մլն դրամ, ուղղել ՀՀ պետական բյուջե։
«Ավտոմատիկա» և «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ները ընդգրկված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: