Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած օրենքի նախագծերը

08/07/2022 Նորություններ

Հուլիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի հաստատմանն են ներկայացվել ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը: Հարցերի հիմնական զեկուցողը եղել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Երկրորդ նախագծով առաջարկվել է ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» և «Արմենիկում» ՓԲԸ-ները ընդգրկել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի մաս կազմող՝ մասնավորեցման առաջարկվող օբյեկտների ցանկում: Օրենքի նախագծերը մինչ այդ դրական եզրակացություն էին ստացել Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Այսպիսով, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրենքի նախագծերը: