Հուլիսի 18-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Ա. Ավետիսյանը, ամփոփելով 2022 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները, շնորհակալություն է հայտնել ստորաբաժանումների ղեկավարներին վերջին վեց ամիսներին կատարած աշխատանքների համար և հույս հայտնել, որ նույնանման արդյունքներով կամփոփվի նաև ողջ տարին։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տրված հանձնարարականների կատարման արդյունքները, տրվել են նոր հանձնարարականներ։
Պետական գույքի կառավարման կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախորդ շաբաթ կատարած աշխատանքների հաշվետվություն-զեկույցները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են կոմիտեի նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին, պետական մի քանի կառույցների պետական սեփականություն հանդիսացող տարածքներով ապահովելուն և այլն։