Հուլիսի 28-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում ստեղծված մրցութային հանձնաժողովն ամփոփել է ՀՀ ք. Երևան, Օրբելի 23 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։
Հայտարարված մրցույթին ներկայացվել է 6 հայտ։ Հանձնաժողովի որոշմամբ՝ ներկայացված առաջարկությունների ամփոփման արդյունքում առավելագույն կշռային գործակից հավաքած, մրցույթի պահանջներին բավարարող հայտատու և մրցույթի հաղթող է ճանաչվել «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ն։
Ըստ ներկայացրած ներդրումային ծրագրի՝ ընկերությունը պարտավորվել է Օրբելի 23 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով 5 տարիների ընթացքում վճարել 7 մլրդ 100 մլն ՀՀ դրամ (հավասարաչափ) և կատարել 71 մլրդ ՀՀ դրամի ներդրում՝ տարածքում հասարակական նշանակության կառույցի ստեղծման համար, որը ներառելու է բիզնես կենտրոն, առևտրահասարակական և ժամանցի տարածքներ, պուրակներ, հյուրանոցային համալիր, մանկական զարգացման կենտրոն և այլն։