Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նիստը

05/08/2022 Նորություններ

Օգոստոսի 5-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նիստը։ Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը կայացել է խորհրդի նախագահի ընտրություն, և միաձայն ընտրվել է կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Բաբայանը։

Նիստի ընթացքում հանգամանալից քննարկվել են օրակարգում ընդգրկված հարցերը, որոնք վերաբերել են ընկերության հաշվեկշռում գտնվող, ընկերության գործունեությանը չմասնակցող անշարժ գույքի շուկայական արժեքի որոշմանը և դրա վաճառքին։ Քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր։

«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում:

Ընկերության 80% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները դեռևս 2015 թ. փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Ընկերության 20 % ոչ պետական բաժնեմասը շուրջ 1450 բաժնետերերի  սեփականությունն է: