Օգոստոսի 15-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել հերթական գործակարգավարական նիստը, որը վարել է Առնակ Ավետիսյանը։ Գործակարգավարական նիստին մասնակցել են կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը։
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը ներկայացվել են նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման արդյունքները։ Առնակ Ավետիսյանը հանձնարարել է բացառել տրված հանձնարարականների վերջնաժամկետների խախտումները։
Քննարկվել են օրակարգային տարաբնույթ հարցեր, որոնց առանցքում հիմնականում եղել են կոմիտեի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները, ընթացիկ մասնավորեցման և օտարման գործընթացները, դրանց հնարավորինս թափանցիկ և հանրային հաշվետվողական լինելը։
Պետական գույքի կառավարման կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են ամենշաբաթյա հաշվետվություն-զեկույցները։ Կոմիտեի նախագահի կողմից տրվել են նոր հանձնարարականներ, սահմանվել դրանց կատարման վերջնաժամկետներ։