Օգոստոսի 18-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան։
Կոմիտեի նախագահը համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ղեկավար Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել վերջինիս հիմնադրման պատմությանը և վերականգնողական սարքավորումներին։
Առնակ Ավետիսյանը շրջայց է կատարել նաև համալսարանի տարածքում՝ ծանոթանալով տեղում ընթացող շինարարական աշխատանքներին։ Արմեն Մուրադյանը ներկայացրել է վերջերս աճուրդով ձեռք բերված և բուհի հարևանությամբ գտնվող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախկին շենքի շահագործման հետագա ծրագրերը։
Լուսանկարը՝ ԵՊԲՀ-ի