Օգոստոսի 26-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ժողովը, որը վարել է կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
Օրակարգում ընդգրկված են եղել ընկերության 2021 թ. տարեկան հաշվետվության և հաշվապահական հաշվեկշռի հաստատման հարցերը։ Ժողովի ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս, որոնք վերաբերել են ընկերության ընթացիկ խնդիրներին։ Առնակ Ավետիսյանը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնել ընկերության բաժնետոմսերի գնահատումը։
«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: