Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ-ի արտահերթ ժողովը

26/08/2022 Նորություններ

Օգոստոսի 26-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի արտահերթ ժողովը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Բաբայանի գլխավորությամբ։

Օրակարգում ընդգրկված է եղել ընկերության 2022 թ. փոփոխված ծախսերի նախահաշվի հաստատման հարցը, որը ներկայացրել է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարապետ Ավագյանը։ Քննարկման ներկայացված հարցը հաստատվել է միաձայն։

Դեռևս 1999 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»  ՓԲԸ-ի 100 % պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունը վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»  ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում։