Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նիստը

26/08/2022 Նորություններ

Օգոստոսի 26-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Բաբայանը:

Նիստի օրակարգում են եղել ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Ադամյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և նույն պաշտոնին Էդգար Խաչատրյանին նշանակելու վերաբերյալ հարցերը։ Գևորգ Բաբայանը և խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Ա. Ադամյանին վերջին տարիներին ծավալած գործունեության համար և շնորհավորել Է. Խաչատրյանին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։

«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում:

Ընկերության 80% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները դեռևս 2015 թ. փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Ընկերության 20 % ոչ պետական բաժնեմասը շուրջ 1450 բաժնետերերի  սեփականությունն է: