Օգոստոսի 29-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական նիստ, որին մասնակցել են կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Խլոյանը, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Լ. Բոյաջյանը։
Ամփոփվել են նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։ Առնակ Ավետիսյանը ընդգծել է գրությունների ժամկետների պահպանման, քաղաքացիների հետ ամենօրյա կապի առկայության, ինչպես նաև ստորաբաժանումների միջև համագործակցության կարևորությունը։
Ներկայացվել են կոմիտեի նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին, օտարման և մասնավորեցման ուղղությամբ կատարվող աշխատանքներին վերաբերող մանրամասներ։ Տրվել են նոր հանձնարարականներ, սահմանվել դրանց կատարման վերջնաժամկետները։