Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի մասնավորեցում և օտարում

18/04/2018 Նորություններ

2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել է <<Պետական գույքը մասնավորեցնելու մասին>> 3 որոշում՝ 3 ընկերության համար. 2-ը (<<Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա>> և <<Երառսպասարկում>> ՓԲԸ-ներ) մասնավորեցվել են աճուրդով, 1 ընկերության (<<Գեոէկոնոմիկա>> ՓԲԸ) բաժնետոմսերը մասնավորեցվել են աշխատավորական կոլեկտիվին:

Հաշվետու  շրջանում մշակվել և շրջանառության է դրվել 5 անվանում պետական անշարժ գույքի օտարման մասին ՀՀ կառավարության որոշման 5 նախագիծ, որից 1-ն ընդունվել է, 3-ը շրջանառության մեջ է, 1-ը քննարկվում է:

2017-2018 թվականներին ընդունված  ՀՀ կառավարության  2 որոշման համաձայն օտարման է ներկայացվել  2 անվանում անշարժ գույք: Նշված գույքերի վաճառքի գինը կազմել է  408 667.5 հազ.դրամ, իսկ գույքի համար հատկացված հողամասերի կադաստրային արժեքները՝ 35 009.5 հազ.դրամ, գնորդների ստանձնած ներդրումային  պարտավորությունների  գումարը  կազմում  է   550 000.0 հազ.դրամ:

Մշակվել և Պետական գույքի կառավարման վարչության  պետի  կողմից  հաստատվել  է շարժական գույքի՝ աճուրդով օտարման 7 հրաման, օտարման է ներկայացվել 97 միավոր տրանսպորտային միջոց, 1168 անվանում այլ շարժական գույք:

01.04.2018թ. դրությամբ, արդյունքներն ամփոփված աճուրդներում վաճառքի է ներկայացվել 244 լոտ, որից 31-ը՝ անշարժ գույք, 89-ը՝ տրանսպորտային միջոց, 120-ը՝ այլ շարժական գույք, 1-ը՝ լուծարվող ընկերության գույք, 3-ը` մասնավորեցման ենթակա գույք: Ներկայացված լոտերից վաճառվել է 123-ը, այդ թվում 4-ը՝ անշարժ գույք, 16-ը՝ տրանսպորտային միջոց, 101-ը՝ այլ շարժական գույք, իսկ 2-ը՝ մասնավորեցվող գույք:

Վաճառված տրանսպորտային միջոցների կատարման տոկոսը  2017թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10 %-ով և կազմում է 85,7%: Այս ցուցանիշը վկայում է, որ գույքը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցները, միջինը վաճառվել է գրեթե գնահատված շուկայական արժեքով և բարձր մրցակցային պայմաններում:

01.04.2018թ. դրությամբ, կազմակերպվել է նաև վարձակալության տրամադրման 80 աճուրդ, վաճառքի է ներկայացվել 93 լոտ, որից վաճառվել է 59-ը:  

2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Վարչությունը կնքել է 115 պայմանագիր, որից 3-ը՝ մասնավորեցման,  13-ը՝ պետական գույքի օտարման, 84-ը՝ ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման, 5-ը՝ ոչ բնակելի տարածքի վարձակալության, 2-ը՝ բնակելի տարածքի նվիրատվության, 3-ը՝ պետական սեփականություն հանդիսացող շենք, շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման, այլ պայմանագրեր:

Հաշվետու ժամանակահատվածում կատարվել են Վարչությանն ամրացված 226 միավոր գույքի գույքագրման աշխատանքներ, 213 միավոր գույք է  գնահատվել, որից՝ ՀՀ պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի ցանկերում ընդգրկված 3 ընկերություն, օտարման նպատակով ներկայացված 6 միավոր անշարժ գույք, Վարչության հաշվեկշիռ ներառելու նպատակով՝ 83 միավոր գույք, 112 միավոր տրանսպորտային միջոց:

Պահառության է ընդունվել 152 միավոր գույք,  հանվել (օտարվել է) 11 միավոր գույք:

Հաշվետու ժամանակաշրջանում <<Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն>> ՊՈԱԿ-ի կողմից սպասարկվող շենքերում կատարվել են 1794.7 հազ.դրամի չափով վթարների վերացման և վերանորոգման աշխատանքներ: