Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Առնակ Ավետիսյանը Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման 2021 թ. տարեկան հաշվետվությանը վերաբերող նախագիծը

12/09/2022 Նորություններ

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 12-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։  

Հաշվետվությունն ընդգրկում է 2021 թ. օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները և դրա արդյունքները` ըստ առանձին ընկերություններում կատարված ներդրումների։                                      

Հաշվետու ժամանակաշրջանում դասական աճուրդով մասնավորեցվել են 2  ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, ուղղակի վաճառքի ձևով՝ 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը: Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407 մլն 547 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 294 մլն 565 հազար դրամ, իսկ 112 մլն 981 հազար դրամ փոխանցվել է համայնքային բյուջեներ: 

Լուծարման գործընթացի արդյունքում մարվել է շուրջ 4 մլն 152 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1 մլն 11 հազար դրամ, համայնքային բյուջե՝ 60 հազար դրամ, աշխատավարձի գծով` 2 մլն 586 հազար դրամ, այլ  կրեդիտորական պարտքի գծով՝ 495 հազար դրամ:                                        

Նշված ժամանակահատվածում ծրագրում կատարվել է լրացում. մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկվել է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն: