Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Առնակ Ավետիսյանը ծանոթացել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված մեքենաների պահման վայրին

30/09/2022 Նորություններ

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը աշխատանքային այցով եղել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նյութատեխնիկական միջոցների պահման ստորաբաժանումում՝ ծանոթանալու Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված մեքենաների պահման վայրին և դրանց տեխնիկական վիճակին։

«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Խլոյանի և ստորաբաժանման ղեկավարի ուղեկցությամբ Ա. Ավետիսյանը շրջել է տարածքում՝ միաժամանակ ներկայացնելով Կառավարության մոտեցումներն առ այն, որ պետական համակարգում պետք է կրճատվեն ծառայողական մեքենաները, դրանք ամրացվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։

Սույն թվականի սեպտեմբերի 1-ին Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» որոշումը՝ չշահագործվող ավտոմեքենաները հետ վերցնելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ նախատեսվում է 654 ավտոմեքենա ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։ Արդյունքում կանխատեսվում է նախնական 200 մլն դրամի մուտք ունենալ պետբյուջե:

Կոմիտեի նախագահին ներկայացվել է կոմիտեին արդեն իսկ ամրացված մեքենաների և դրանք հանձնած գերատեսչությունների ցանկը։