Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Առնակ Ավետիսյանը այցելել է «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ

28/10/2022 Նորություններ

Հոկտեմբերի 28-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն այցելել է «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ։

Այցի շրջանակներում Ա. Ավետիսյանը ընկերության նորանշանակ տնօրեն Է. Խաչատրյանի ուղեկցությամբ եղել է ընկերության մասնաշենքերում, տեղում ծանոթանալով շենքային պայմաններին, տարածքին և առկա խնդիրներին։ Այցի ընթացքում քննարկվել են ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր։

«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: Ընկերության 80% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները դեռևս 2015 թ. փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը (հետագայում՝ Պետական գույքի կառավարման կոմիտե): Ընկերության 20 % ոչ պետական բաժնեմասը շուրջ 1450 բաժնետերերի  սեփականությունն է: