Նոյեմբերի 30-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացուցիչները կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց կատարել տարածքում և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
Կառավարության հոկտեմբերի 21-ի որոշմամբ շուրջ 285 մլն դրամ է տրամադրվել Պետական գույքի կառավարման կոմիտեին` դրամաշնորհի պայմանագրի հիման վրա համալիրին տրամադրելու նպատակով:
Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը ներկայացրել է այլ մանրամասներ «Մանկական Եվրատեսիլի» նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Առնակ Ավետիսյանը կարևորել է միջազգային մրցույթին հավուր պատշաճի նախապատրաստվելու և ներկայանալու հանգամանքը։