Դեկտեմբերի 22-ին ՀՀ կառավարությունն ընդունել է Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած «Պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովելու կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը։
Նախագծով նախատեսվում է առաջին անգամ կանոնակարգել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն հանդիսացող տարածքների վարձակալությամբ ձեռքբերման գործընթացը։ Նախատեսվում է պետական կառույցներին և ՊՈԱԿ-ներին կարիք առաջանալու դեպքում նախ պետական գույք տրամադրել և միայն դրա բացակայության դեպքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքներ վարձակալել:
Նախագծի ընդունումը նպատակ ունի պետական մարմինների համար վարձակալությամբ ձեռք բերվող տարածքները աստիճանաբար փոխարինել պետական սեփականություն հանդիսացող տարածքներով, որի արդյունքում կտնտեսվեն ՀՀ պետական բյուջեի միջոցները: