Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ անցկացվել են ընկերությունների արտահերթ ժողովներ

11/01/2023 Նորություններ

Հունվարի 11-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի արտահերթ ժողովը, որը վարել է կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

Օրակարգում ընդգրկված են եղել ընկերության 2023 թ. վարչակազմակերպչական կառուցվածքի, հաստիքացուցակի և ծախսերի նախահաշվի հաստատման հարցերը, որոնք ներկայացրել է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարապետ Ավագյանը։ Քննարկման ներկայացված հարցերը հաստատվել են միաձայն։

Նույնը օրը Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել նաև «Արմենիկում» ՓԲԸ-ի արտահերթ ժողովը։

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»  ՓԲԸ-ի 100 % պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունը դեռևս 1999 թվականին, իսկ «Արմենիկում» ՓԲԸ-ի 100 % պետական բաժնետոմսերը 2022 թ. օգոստոսին անցել են Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Ընկերություններն ընդգրկված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: