Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պայմանագրային պարտավորությունների կատարումը

23/04/2018 Նորություններ

Վարչության գործառույթների շարքում կարևորվում է մասնավորեցման և օտարման պայմանագրերով՝ գնորդների ստանձնած պարտավորությունների կատարման վերահսկողությունը:

2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով ներդրումային պարտավորություն է ստանձնել 2 գնորդ, որից 1-ը՝ 100 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրումային պարտավորություն, որը չի կատարվել, հաշվարկվել է 20 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի տույժ: Մեկ գնորդ ստանձնել է պրոֆիլի պահպանման պարտավորություն, որը կատարվել է:

Պետական գույքի օտարման պայմանագրերով պարտավորություն է ստանձնել 5 գնորդ, որից 1-ը, նախատեսած 500 հազ.դրամի փոխարեն, կատարվել է 1.8մլն-ի չափով: Չորս գնորդ ստանձնել են այլ տիպի պարտավորություններ, որոնցից 3-ը  կատարել են:

Անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրերով պարտավորություն է ստանձնել 5 փոխառու. գործարար ծրագրերով նախատեսված  պարտավորությունները կատարվում են:

Նվիրաբերության պայմանագրերով ևս   2 նվիրառուի պարտավորություններ կատարվել են:

Վարձակալության պայմանագրով պարտավորություն է ստանձնել 1 վարձակալ: Նրա կողմից ստանձնած՝ 80 մլն դրամի վերաբերյալ հաշվետվությունը պետք է ներկայացվի սահմաված ժամկետում:

5 պայմանագրով պարտավորությունները կատարվել են ժամկետից շուտ, որից 2-ը՝ օտարման պայմանագրերով նախատեսված՝ 3 մլն դրամի փոխարեն կատարվել է՝ 3. 416մլն դրամի ներդրում: Նվիրաբերության 1 պայմանագրով նախատեսված՝ շուրջ 9,9 մլն դրամի փոխարեն կատարվել է 38.8 մլնդրամ: