Հունվարի 25-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի արտահերթ ժողովը, որը վարել է կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
Օրակարգում ընդգրկված են եղել ընկերության 2023 թ. վարչակազմակերպական կառուցվածքի, նախահաշվի և հաստիքացուցակի հաստատման հարցերը։ Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ իրենց պատկերացումները։ Հարցերը ստացել են դրական եզրակացություն։
Կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշել է, որ 2023 թ. ընթացքում ընկերությունը պետք է աշխատի գործունեության շահութաբերության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Ժողովի ընթացքում քննարկվել են ընթացիկ այլ հարցեր ևս, տրվել են հանձնարարականներ։