Ապրիլի 20-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն աշխատանքային այցով եղել է Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում։
Համալսարանի պրոռեկտորի, մասնաճյուղի տնօրենի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ նախ շրջայց է կատարվել շենքի տարածքում։ Ա. Ավետիսյանին են ներկայացվել մասնաճյուղին անհատույց օգտագործման կարգով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող շենքի պայմանները և մինչ այժմ կատարված աշխատանքները։ Այնուհետև քննարկվել են շենքի հետագա շահագործմանը, կրթական ծրագրերին, նախատեսվող բարեկարգումներին վերաբերող մի շարք հարցեր։