Ապրիլի 27-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Նախապես գրանցված քաղաքացիներին ընդունել է կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ անհատապես լսելով յուրաքանչյուրին։
Քաղաքացիների մի մասի խնդիրներին տեղում տրվել են լուծումներ։ Արձանագրված որոշ խնդիրների առնչությամբ կոմիտեի նախագահի կողմից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման համար վերջնաժամկետներ։ Քաղաքացիների կողմից հնչել են նաև առաջարկություններ։