Մայիսի 23-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի տարեկան ժողովը, որը վարել է կոմիտեի նախագահի տեղակալ Գեղամ Հովսեփյանը։ Ժողովին ներկա են եղել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Իվան Եպիսկոպոսյանը, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ կոմիտեից և ընկերությունից։
Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը քննարկվել են ընկերության խնդիրներին և կարիքներին վերաբերող մի շարք հարցեր։ Գ. Հովսեփյանը կարևորել է ընկերության արդյունավետ կառավարման հարցը։
Ժողովի օրակարգում ընդգրկված են եղել ընկերության գործունեության 2022 թ. տարեկան հաշվետվության և հաշվապահական հաշվեկշռի հաստատման հարցերը։ Օրակարգային հարցերը ստացել են դրական եզրակացություն։
ՀՀ կառավարության 2010 թ. որոշման համաձայն՝ «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 100% բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից 2010 թ. փոխանցվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին: Ընկերությունն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: