Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Մարզահամերգային համալիրում կներդրվի հակահրդեհային համակարգ. կավելացվեն ընկերության բաժնետոմսերը

08/06/2023 Նորություններ

Կառավարության հունիսի 8-ի որոշմամբ՝ կիրականացվի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացում 39 մլն դրամի չափով՝ համալիրին ամրացված շենքի հակահրդեհային համակարգի ներդրման և կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։ Ծախսերը կատարելու համար կնվազեցվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության համար նախատեսված գումարի մի մասը։

Համալիրի կանոնադրական կապիտալը կավելացվի լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով։ Դեռևս 2022 թ. հոկտեմբերի 22-ի ՀՀ կառավարության որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանվել է 500 մլն դրամ՝ 25.000 հատ հասարակ բաժնետոմսով՝ յուրաքանչյուրը 20.000 դրամ անվանական արժեքով։ Բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը։ Հատկացվող գումարի շրջանակներում պետք է ավելացվի ևս 1950 բաժնետոմս, որը նույնպես կպատկանի Հայաստանի Հանրապետությանը։