Հունիսի 30-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ-ի բաժնետերերի 2022 թ. տարեկան ժողովը, որը վարել է կոմիտեի նախագահի տեղակալ Գ. Հովսեփյանը։ Ժողովին մասնակցել են ընկերության տնօրեն Ն. Ստեփանյանը, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ։
Քննարկվել և ընդունվել են օրակարգում ընդգրկված հարցերը։ Քննարկվել են մի շարք այլ հարցեր ևս, այդ թվում՝ վերաբերող ընկերության հետագա կառավարմանը։
ՀՀ կառավարության 2010 թ. ապրիլի 29-ի որոշմամբ՝ «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 100% բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից փոխանցվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին: Ընկերությունն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: