Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Ամփոփվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի 2023 թ. գործունեության առաջին կիսամյակի արդյունքները

13/07/2023 Նորություններ

Հուլիսի 13-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական նիստ, որին մասնակցել են բոլոր պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները։ Օրակարգում ընդգրկված է եղել կոմիտեի 2023 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփումը։

Կոմիտեի նախագահի տեղակալ Գ. Բաբայանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում պետական գույքի օտարումներին, վարձակալությանը, ներդրումային պարտավորություններին վերաբերող մի շարք տվյալներ։

Կոմիտեի նախագահի տեղակալ Գ. Հովսեփյանը խոսել է պետական գույքի մասնավորեցմանը և լուծարմանը, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների իրականացրած գործունեությանը վերաբերող տվյալներից։

50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ընդհանուր ֆինանսական արդյունքը 2022 թ. կազմել է շուրջ 65 մլրդ 730 մլն դրամ շահույթ՝ նախորդ տարվա շուրջ 28 մլրդ 420 մլն դրամի համեմատ, աճը՝ 131 %:

«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ա. Խլոյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացրած աճուրդների ցուցանիշները։ Վերջինիս խոսքով՝ 2023 թ. առաջին կիսամյակում կայացել է 19 անշարժ գույքի և 252 տրանսպորտային միջոցի աճուրդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 անշարժ գույքի և 33 տրանսպորտային միջոցի աճուրդի համեմատ։

Ըստ ամփոփված տվյալների՝ 2023 թ. առաջին կիսամյակում կազմակերպված 1189 լոտերի աճուրդների համար մասնակցության հայտ է ներկայացրել 731 մասնակից, որը կազմում է աճուրդի դրված լոտերի 61.5 %-ը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմակերպված 763 լոտերի աճուրդների համար մասնակցության հայտ է ներկայացրել 303 մասնակից, որը կազմում է լոտերի 39.7 %-ը։

2023 թ. առաջին կիսամյակում ընդհանուր օտարվել է 21 անշարժ գույք և 252 տրանսպորտային միջոց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8 անշարժ գույքի և 33 տրանսպորտային միջոցի համեմատ։

Կոմիտեի գլխավոր քարտուղար Մ. Մարգարյանը խոսել է հաշվետու ժամանակահատվածում պետական գույքի օտարումից, մասնավորեցումից, վարձակալությունից և մի շարք այլ ոլորտներից բյուջետային մուտքերի մասին։ Այսպես, 2023 թ. առաջին կիսամյակում պետական գույքի օտարումից և մասնավորեցումից բյուջետային մուտքերը կազմել են շուրջ 6 մլրդ 150 մլն դրամ՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շուրջ 3 մլրդ 675 մլն դրամի, աճը՝ 67.42 %: 

Պետական գույքի վարձակալությունից 2023 թ. առաջին կիսամյակում մուտքագրվել է 327 մլն դրամ, աճը 2022 թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 61.68 %: Այսպիսով, կոմիտեի գլխավոր քարտուղարի ներկայացրած տվյալներով՝ 2023 թ. առաջին կիսամյակում Պետական գույքի կառավարման կոմիտեի գործունեության արդյունքում մուտքագրվել է 6 մլրդ 662 մլն 303 հազար դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 63.99 %-ով։

Խորհրդակցության ավարտին կոմիտեի նախագահ Ա. Ավետիսյանը տվել է հանձնարարականները, սահմանվել են դրանց կատարման վերջնաժամկետները։