2018 թվականի առաջին եռամսյակում ներքին աուդիտի տարեկան ծրագրի շրջանակում, իրականացվել է 50 %-ից ավելի պետական բաժնեմաս ունեցող 2 բաժնետիրական ընկերության՝ ֆինանսական և Վարչության աշխատակազմի երկու ստորաբաժանման՝ համապատասխանության աուդիտ:
Ըստ այդմ, գնահատվել են աուդիտի ենթարկված միավորների կողմից իրականացված գործընթացները, ներքին հսկողության համակարգերը, ինչպես նաև օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարումը և իրականացված գործառույթների արդյունավետությունը:
Ամփոփելով աուդիտի արդյունքները, աուդիտի ենթարկված միավորներին տրվել են համապատասխան հանձնարարականներ: