Սեպտեմբերի 7-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ընդունել է նախապես գրանցված քաղաքացիներին և անհատապես լսել յուրաքանչյուրին։
Կոմիտե դիմած քաղաքացիների մի մասի խնդիրներին տեղում տրվել են լուծումներ։ Արձանագրված որոշ խնդիրների վերաբերյալ կոմիտեի նախագահի կողմից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման համար վերջնաժամկետներ։