Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Տեղի է ունեցել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նիստը

28/11/2023 Նորություններ

Նոյեմբերի 28-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, կոմիտեի նախագահի տեղակալ Գեղամ Հովսեփյանը։

Օրակարգում ընդգրկված են եղել ընկերության 2024 թ. հաստիքացուցակի և նախահաշվի հաստատման հարցերը, որոնք ներկայացրել է ընկերության տնօրեն Էդգար Խաչատրյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են ընկերության հաշվեկշռում գտնվող գույքերի հետագա տնօրինմանը վերաբերող, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր։ Տրվել են հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման համար վերջնաժամկետներ։ Օրակարգում ընդգրկված հարցերը հաստատվել են խորհրդի կողմից։

«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում:

Ընկերության 80% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները դեռևս 2015 թ. փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Ընկերության 20 % ոչ պետական բաժնեմասը շուրջ 1450 բաժնետերերի  սեփականություն է: