Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի են ունեցել պետական մասկանցությամբ ընկերությունների արտահերթ ժողովներ, որոնք վարել է կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալ Գեղամ Հովսեփյանը։ Ամփոփվել են «Հրազդան մարզահամալիր», «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ների 2023 թ․ գործունեության ինն ամիսները, հաստատվել 2024 թ․ նախահաշիվները։
Ընկերությունների տնօրենները և գլխավոր հաշվապահները մանրամասն ներկայացրել են 2024 թ․ նախահաշիվը, ներկայացրել ընկերությունների գործունեության արդյունքները՝ համեմատական անցկացնելով 2023 թ․ նախահաշվի և փաստացի կատարողական գործունեության միջև։
Ամփոփելով ընկերությունների 2023 թ. գործունեության արդյունքները՝ Գ. Հովսեփյանը նշել է, որ բոլոր դեպքերում պետք է բարձրացվի դրանց արդյունավետությունը։
Նշված բոլոր ընկերությունները ընդգրկված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում։