Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

18/01/2024 Նորություններ

Հունվարի 18-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ընդունել է նախապես գրանցված քաղաքացիներին և անհատապես լսել յուրաքանչյուրին։

Քաղաքացիների բարձրաձայնած հարցերը հիմնականում վերաբերել են զբաղեցրած տարածքների նվիրատվությանը, վարձակալության և աճուրդների անցկացմանը, տարբեր ներդրումային ծրագրերին։ Կոմիտե դիմած քաղաքացիների մի մասի խնդիրներին տեղում տրվել են լուծումներ։ Արձանագրված որոշ խնդիրների վերաբերյալ կոմիտեի նախագահի կողմից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման համար վերջնաժամկետներ։ Ա․ Ավետիսյանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել ամփոփ հաշվետվություն՝ կոմիտե դիմած քաղաքացիներից յուրաքանչյուրի խնդրի լուծման կատարման վերաբերյալ։